Իջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

բախում

Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել մի շարք ահազանգեր։

Ահազանգերից 4-ն այն մասին են, որ մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ իրենց մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Այդ ահազանգերից 2-ով նշվել է, որ երեխաներն անհանգիստ վիճակում են։ 1 ահազանգով ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ բախման հետևանքով ոստիկանության ծառայողներ ու ճանապարհը փակած քաղաքացիներ են բուժօգնության համար տեղափոխվել հիվանդանոց։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է ոստիկանության հետ։

Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմն այս պահին շարունակում է իր իրավասության շրջանակում ձեռնարկել իրավիճակի հետ կապված անհրաժեշտ քայլեր։