Հանդուրժող չենք լինելու, բոլորը պետք է կրեն օրենքով նախատեսված պատիժը․ Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն Իջևանում է։ Նա հանդիպել է քաղաքում տեղակայված ոստիկանական զորքերի հետ և շնորհակալություն հայտնել ծառայության համար։

«Մի խումբ ցուցարարներ փորձել են խախտել հասարակական կարգը, դիմադրել են ոստիկանական ծառայողներին մարմնական վնասվածքներ են պատճառել։ Թեպետ վերականգնվել է հասարակական կարգը, բայց դուք այստեղ եք, որ կանխարգելեք հետագա զարգացումները»,-ասել է Օսիպյանը։

ՀՀ ոստիկանապետը նաև նշել է, որ անթույլատրելի է համարում բոլոր անօրինական գործողությունները՝ ուղղված հասարակական կարգի դեմ։

«Հանդուրժող չենք լինելու որևէ մեկի նկատմամբ, բոլորը պետք է կրեն իրենց արարքի համար օրենքով նախատեսված պատիժը։ Կոչ եմ անում բոլորին առաջնորդվել միայն ՀՀ օրենքով»,-ասել է Օսիպյանը, ապա հավելել, որ, որպես ՀՀ ոստիկլանապետ, հպարտ է, որ ղեկավարում է կառույցը, որտեղ խիզախ, բարեխիղճ ոստիկանական զորքերի ծառայողներ կան։