Քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում. Հրայր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

Հրայր

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը, որ «ՍԴ-ն այս սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա։ 

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», - հայտարարել է Թովմասյանը՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը:

Հարցին՝ իսկ ինչպե՞ս է պատկերացնում ստեղծված իրավիճակի լուծումը, ՍԴ նախագահը պատասխանել է․ «Կրկնում եմ՝ քաղաքական հարցերին լուծում չեմ տալիս: Մնացածը մեր հայտարարության մեջ կա»:

Այլ հարցերի Թովմասյանը չի պատասխանել, միայն նշել է, որ եթե գտնի, որ կա անհրաժեշտություն, հարցազրույց կտա։