ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանություն է տվել ԶԼՄ-ներին՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած հայտարարությանը, թե հայկական կողմը Նոյեմբերյանի Զորական համայնքի մոտից խախտել է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով ադրբեջանական կողմը 1 վիրավոր ունի։
ՊՆ խոսնակը նշել է, որ դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է, և որ հայկական զորքերի կողմից որևէ կրակոց չի արձակվել։
Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ սահմանին իրավիճակը գիշերը և այս պահին հանգիստ է եղել: