Խաչիկ գյուղի հրդեհից հետո տարածքում իրականացվում է հերթապահություն․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 17-ին՝ ժամը 11:01-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 08:57-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Առաջնային օգնության Խաչիկ գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:45-ին, մարվել՝ 10:01-ին: Այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաեւ Խաչիկ գյուղի 10 բնակիչ:

Ժամը 10:02-ից մինչեւ հուլիսի 18-ը՝ ժամը 09:45-ը, փրկարար ծառայողները իրականացրել են հերթապահություն: