Արթուր Վանեցյանը ոստիկանության Իջևանի բաժանմունքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը քիչ առաջ ժամանել է ոստիկանության Իջևանի բաժանմունք: Նա չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ ավելի ուշ կխոսի: Այս պահին Վանեցյանը ոստիկանության շենքի ներսում է: Այստեղ է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Վաղ առավոտից Իջևանում է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Նա լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ բախման ժամանակ Իջևանի քաղաքացիները մահակներով ու քարերով հարվածել են ոստիկաններին։

Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 քաղաքացի։ 

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևանում ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործ:

Վաղ առավոտից Իջևանի մարզպետարանի դիմաց ձերբակալվածների հարազատները բողոքի ցույցեր են իրականացնում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news