Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք․ Փաշինյանը՝ Բերեջիկլյանին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով:

«Ուրախ և հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ: Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք և հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի կզարգանան Հայաստանի և Ավստրալիայի հարաբերությունները ու կընդլայնվեն փոխադարձ հետաքրքրությունները:

1

Գլեդիս Բերեջիկլյանը վարչապետին շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների կապակցությամբ և նշել, որ հայրենիքի իրադարձություններին ուշադրությամբ հետևում են նաև Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Նա ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ հանրության շրջանում նկատում է մեծ ոգևորություն և ապագայի նկատմամբ հավատ:

1

Տիկին Բերեջիկլյանը ներկայացրել է իր գործունեությունը Նոր Հարավային Ուելս նահանգում և պատմել Ավստրալիայի հայ համանքի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news