Մոտ 11 մլն դրամ հատկացվեց ԱԻՆ-ին․ Փրկարար ծառայության շենքային պայմանները կբարելավվեն

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

Կառավարությունը «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարեց և 11 մլն 350.6  հազար դրամ հատկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Որոշման նպատակը Փրկարար ծառայության շենքային պայմանների բարելավումն է: Արդյունքում կապահովվի ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի և շինությունների հիմնանորոգման, Մարտունու և Գավառի ՀՓՋ-ների շենքերի ջեռուցման և 12 x 6 մետր չափերով կցակառույց կայանատեղերի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը: