Անվնաս է Փաշինյանին հայհոյելը, Ռոբերտին ու Սերժին քննադատեին՝ գլխին կուտեին և կվերջանային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Ըստ Ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանի, Իջևանում տեղի ունեցած գործողություններն ուղղորդված են։ Այս մասին գեներալ-մայորն ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Աբրահամյանը չի համաձայնում հնչող այն տեսակետների հետ, որ սա հետհեղափոխության հետևանքով ծագած խնդիր է՝ պայմանավորված իշխանություններից հիասթափությունների հետ։

«Սոցիալական վիճակից դրդված մարդիկ երբեմն անպատիժ դա արել են, հիմա պետությունն ասում է՝ էլ չի կարելի։ Այնպես որ մեկը մյուսին չխառնենք ամպագոռգոռ գնահատականերով։ Երբ քաղաքացին կտեսնի մարզպետը, անտառապետը կամ որևէ այլ պետական պաշտոնյա այդ հնարավորություններից օգտվում է, ինքը՝ ոչ, իր ընդվզելը ճիշտ կլինի։ Սակայն, երբ տեսնում ես, որ նման խնդիր չկա, ուրիշ փիլիսիոփայությամբ ենք ուզում ապրել, պետության նկատմամբ իրենց պարտավորությունը կլուծեն»,- ասել Աբրահամյանը։

Աբրահամյանը խոսել է նաև Վահե Գրիգորյանի և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Շարունակությունը՝ տեսանյութում։