Մոսկվա-Երևան ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը, ուղևորները վթարային ելքերով տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

1

«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ «Nordwind» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը։ Ըստ աղբյուրի՝ պատճառը ինքնաթիռի սրահում տարածված ծուխն ու հոտն էր:

«Ինքնաթիռի անձնակազմը դադարեցրել է թռիչքը և թռիչքուղին ազատելուց ու շարժիչներն անջատելուց հետո վթարային ելքերով տարհանել է ուղևորներին»,-հայտնել է «Nordwind» ավիաընկերությունը:

Թռիչքի մեկնակը ժամը 01:00-ի է եղել, սակայն նախքան այդ ծուխ է նկատվել, և թռիչքը դադարեցնելու որոշում կայացրել:

Ըստ ՌԴ ԱԻՆ-ի՝ ինքնաթիռում եղել է 187 մարդ, 8-ը տուժել են, 2-ը՝ հոսպիտալացվել: