Մոսկվայից Երևան թռչող Boeing-ի ուղևորների վթարային տարահանման պատճառը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

1

Boeing 737-ի անձնակազմը, որը թռչում Էր Մոսկվայից Երևան, տարահանել Է ուղևորներին ինքնաթիռում հայտնված կողմնակի հոտի պատճառով: Այդ մասին նշվում է փոխադրողի՝ «Nordwind» ավիաընկերության պաշտոնական կայքէջում:

«Մոսկվայի ժամանակով 00:45-ին N4-477 SVO-EVN B738 (VPBSZ) չվերթը թափավազքի ժամանակ ուղևորային սալոնում հայտնվել Է կողմնակի հոտ: Անձնակազմը դադարեցրել Է վերթիռը և թռիչքա-վայրԷջքային գոտին ազավելուց և շարժիչերն անջատելուց հետո կազմակրեպվել Է ուղեւորների (162 չափահաս, 11 երեխա) տարահանում վթարային փչովի սանդուղքներով»,- հաղորդել Է ավիաըիկերությունը:

«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ ուղևորներին տեղավորել են օդանավակայանի շենքում, նրաց տրամադրել են սնունդ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Nordwind» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը։ Ըստ աղբյուրի՝ պատճառը ինքնաթիռի սրահում տարածված ծուխն ու հոտն էր: