Քաղաքապետարանի պահանջով անորակ ճաքալցումը փոխարինվել է նոր ասֆալտով. Մարությանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

meqena

Քաղաքապետարանի պահանջով անորակ ճաքալցումը փոխարինվեց նոր ասֆալտով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և կից տեսանյութեր հրապարակել:

«Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում ճաքալցման աշխատանքներ էր կատարել տենդերը շահած մի անփորձ կազմակերպություն, որի օգտագործած նյութերի պատճառով  մեքենաների անվադողերի հետ շփման արդյունքում քանդվել էր եղած ասֆալտը: Ինչպես ասում են՝ աչքը շինելու տեղ ունքն էին հանել:

Քաղաքապետարանի պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում ճաքալցնող ընկերության հաշվին հիմա թարմ ասֆալտ է փռվում այն հատվածներում, որտեղ պետք է ճաքալցում արվեր»: