Սարկավագի փողոցի տներից մեկում շնագայլ են բռնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 19, 24News

շնագայլ

Հուլիսի 18-ին՝ ժամը 23:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում բռնել են շնագայլ (պարկի մեջ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ քաղաքացիները բռնել են աղվես: 

Փրկարարներն աղվեսին տեղափոխել են անվտանգ տարածք: