Անկարայում ռուս դեսպանի սպանության գործով ձերբակալվել են թուրքական «TRT»–ի լրագրողները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

1

Թուրքական «Cumhurıyet»-ը գրում է, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի շրջանակում թուրքական ոստիկանությունը «TRT» հեռուստաընկերության մի շարք աշխատակիցների դեմ գործողություններ է իրականացնում։ Թուրքական ոստիկանությունը լրատվական գործակալությունների եթերները ուսումնասիրելու ժամանակ նկատել է, որ իրենից կարեւորություն չներկայացնող ցուցահանդեսին ներկա է եղել «TRT»–ի թիմը, որն էլ սպանությունից հետո արագ կազմակերպել է սպանության պահը ֆիքսող տեսանյութի տարածումը։

Իրավապահները նաև պարզել են, որ հրահանգ է եղել, որպեսզի լրագրողները լուսաբանեն ցուցահանդեսը, որի բացմանը մասնակցելու էր ռուս դեսպան Անդրեյ Կառլովը։ Պարզվել է նաև, որ «TRT»–ում հրահանգել է մի քանի օր ռեպորտաժների գլխավոր կետը դարձնել Անդրեյ Կառլովի սպանությունը։

Այս համատեքստում ոստիկանները հուլիսի 18–ի առավոտյան խուզարկություններ են իրականացրել «TRT»–ի 6 աշխատակիցների տներում և ձերբակալել նրանց։

Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը տեղի էր ունեցել 2016-ի դեկտեմբերի 19–ին՝ ցուցահանդեսի բացման ժամանակ։ Սպանության համար կասկածվում են գյուլենական շարժման անդամները։

Գործով դատաքննությունը դեռ շարունակվում է։