ՌԴ քննչական կոմիտեն և դատախազությունը ստուգումներ են սկսել «Շերեմետևո» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

ինքնաթիռ

«ՏԱԱՍ» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի Տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությայն ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայային, նշում է, որ ՔԿ-ն ստուգում Է սկսել «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած ծխոտումից հետո: 

«Պատահարի վայրում աշխատում Է քննչական-օպերատիվ խումբը, կազմակերված Է ստուգման անհրաժեշտ միջոցառումների համալիր, որոնք նպատակաուղղված են պատահարի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու»,- ասել Է Մարկովսկայան:

Ստուգումն Է իրականացնում նաև Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը:

«Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը կազմակերպել Է «Շերեմետևո» օդանավակայանում վերերկրյա սպասարկման պլանային ստուգում, որի ընթացքում գնահատական կտրվի նաև այդ ավիացիոն իրադարձությանը»,- հավելել Է դատախազության ներկայացուցիչ Եկատերինա Կորոտկովան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 01:00-ին «Nordwind» ավիաընկերության ինքնաթիռը, որը «Շերեմետևո» օդանավակայանից կատարում Էր Մոսկվա-Երևան չվերթը, դադարեցրել Է վերթիռը թափավազքի փուլում: Տեղի Է ունեցել խցիկի ծխոտում ինքնաթիռի առջեւի մասում: Օդանավի հրամանատարն արտակարգ արգելակման և տարահանման որոշում Է ընդունել: