Կրասնոդարում հայուհիներին անհանգստացնելու համար հայերի ու չեչենների միջև ծեծկռտուք է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

հայ

Կրասնոդարի երկրամասում հայերի ու չեչենների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին YouTube-ի իր ալիքում պատմել է Գրոզնիի առաջին փոխքաղաքապետ Իսա Հաջիմուրադովը:

Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ խանութից դուրս եկած չեչեններին մոտեցել են անհայտ անձինք և ծեծկռտուք հրահրել։

«Հարձակվողների կողմից սխալմունք է տեղի ունեցել: Նրանք փնտրել են դաղստանցիների, որոնք ոչ սթափ վիճակում անհանգստացրել են հայուհիների»,- պատմել է փոխքաղաքապետը և հավելել, որ հայերն արդեն ներողություն են խնդրել կատարվածի համար, և վեճը հարթվել է:

Համացանցում ավելի վաղ հայտնվել էին ձայնագրություններ, որոնցում տուժած չեչեններից մեկը հայտնում է 30-40 հարձակվողի մասին և օգնություն խնդրում հայրենակիցներից, քանի որ վախենում է նոր բախումներից:

ՌԴ ներքին գործերի նախարարության շրջանային վարչությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը: