Պորոշենկոյին թույլ չեն տվել մուտք գործել Եվրախորհրդարանի նիստերի դահլիճ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

Պորոշենկո

Հուլիսի 17-ին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ստրասբուրգում թույլ չեն տվել մուտք գործել Եվրախորհրդարանի նիստերի դահլիճ` թողնելով նախասրահում: Այդ մասին հայտնում է Life.ru-ն:

Լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Պորոշենկոյի անունը նշված չի եղել Եվրախորհրդարանի նիստերի հյուրերի ցուցակում: Այդ օրը Պորոշենկոն պետք է ներկայանար Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրո, սակայն դրա փոխարեն վերջինս մեկնել է Ստրասբուրգ: