Դատախազը միտումնավոր չի ներկայացել, որպեսզի նիստը ձգձգվի. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության վերաբերյալ դատական նիստին ներկա է եղել նաև Քոչարյանը, սակայն ներկա չի եղել մեղադրող կողմը: Դատական նիստը Վերաքննիչ քրեական դատարանում է։ 

Դատախազ Դոլմազյանը գրություն էր ուղարկել դատարան, որ այսօր՝ նույն ժամին, այլ դատական նիստ ունի և չի կարող ներկայանալ սույն դատական նիստին, ապա միջնորդել է հետաձգել այն:

Պաշտպանական կողմն առարկել է՝ պահանջելով շարունակել դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «միտումնավոր չեն ներկայացել, որպեսզի նիստը ձգձգվի»: Դատավորը, սակայն, պնդել է, որ կարևոր է բողոքող կողմի կարծիքը լսել և որոշել է հետաձգել նիստը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա գույքի, բանկային հաշիվների վրա:

Հունիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել էր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: Սակայն գույքը կալանքից չէր ազատել: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news