ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդի հերթական նիստի ժամանակ քիչ առաջ ԲԴԽ նոր նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը։

Հիշեցնենք, որ 2018-ին որպես ԲԴԽ անդամ ընտրված, ապա անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրած, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը անցած շաբաթ՝ հուլիսի 11-ին դատավորների ընդհանուր ժողովում երդվել էր որպես ԲԴԽ անդամ։ Սակայն ԲԴԽ-ն Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցնելու պահանջով նիստ էր գումարել։ ԲԴԽ դռնփակ նիստը մեկնարկել էր Նաշխուն Տավավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ լիազորությունների դադարեցման պահանջով դռնբաց նիստից հետո: