Հրդեհ՝ Նորագյուղում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

Այսօր՝ ժամը 11:09-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի Վերականգնողական կենտրոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:25-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news