«Շիրակ» օդանավակայանում ձերբակալվել է գողության մեղադրանքով հետախուզվողը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

1

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տարոնի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումերի շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 21.35-ին, «Շիրակ» օդանավակայանում ձերբակալվել և նույն օրը, ժամը 23.30-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է տեղափոխվել 66-ամյա Էդիկ Ղ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա ոստիկանության Բազումի բաժնի կողմից 2007 թ. հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news