Վթարված «Նորդվինդ»-ի ինքնաթիռում եղբայրս է եղել․ Վահրամ Միրաքյանի գրառումը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

1

Nordwind ավիաընկերության  Մոսկվա - Երևան չվերթի  պահուստային ինքնաթիռի հարկադիր վայրէջքի թեմայով՝ «Ռազմավարական բիզնես» կրթական եւ խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, բիզնես թրեյներ, ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և տեսանյութ տեղադրել․

«Քանի որ էսօրվա վթարված «Նորդվինդ»-ի ինքնաթիռում եղբայրս է եղել, կադրեր կան էվակուացիայից։

Ասում է առաջին անիվն օդ է բարձրացել, մեջտեղի մասից ծուխ է լցվել ինքնաթիռըն ամբողջությամբ։

ՀԳ. Եղբորս հետ կապված ամեն ինչ նորմալ է, բայց ցավոք մի քանի տուժածներ կան»։