Առողջական խնդիրները պատճառ չեն դառնա, որպեսզի Մերկելը թողնի Գերմանիայի կանցլերի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

մերկել

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարությանը, հայտնում է, որ ի վիճակի է շարունակել Գերմանիայի կառավարության ղեկավարի պարտականությունները։

Մերկելը նշել է, որ ընդունակ է լուծել իր վրա դրված բոլոր խնդիրները, և որ առողջական վիճակը թույլ է տալիս իրեն զբաղեցնելու այդ պաշտոնը:

Մերկելը նաև հույս է հայտնել, որ պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո՝ 2021 թվականին, «այլ կյանք կունենա»: