Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Հասարակություն

Կառավարության վերջին նիստում որոշում է կայացվել լուծարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: 

Ըստ մեր աղբյուրների՝ լուծարման պատճառը «նյութական-հեղափոխական» է, քանի որ հիմնադրամին է պատկա­նում երկու բավականին «գեղատեսիլ» շենք. մե­կը Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում նո­րակառույց հսկայական շենքն է, մյուսը Ծաղկա­ձորում՝ օլիմպիական բազայի կորպուսներից մեկն է: 

Որոշվել է, որ դրանք պետք է վաճառվեն, գնորդներն արդեն կան, սակայն նրանց անուննե­րը գաղտնի են պահվում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: