«Իմ քայլ»-ին հրահանգել են չխոսել Ստամբուլյան կոնվենցիայից և անաղմուկ վավերացնել․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 20, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիայի վավերացումը նոր իշխանությունների մոտ կարծես այլընտրանք չունի․ մեր տեղեկություններով,  «Իմ քայլ» խմբակցությանը գործադիրից հրահանգել են չխոսել այդ կոնվենցիայի մասին, կարծիքներ չհայտնել, որպեսզի սեպտեմբերին սկսվող աշնանային նստաշրջանի ժամանակ անաղմուկ վավերացնեն այն։

Հիշեցնենք, որ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանության ժամանակ, բայց պետք է դեռ վավերացվի։ Կոնվենցիայի աղմկահարույց դրույթներից մեկը, հիշեցնենք, երրորդ սեռի գոյության ամրագրումն է։ Հայ ավանդապաշտները կարծում են, որ կոնվենցիան հասարակությանն «այլասերման» է տանելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: