Երևանում և Ելփինում փրկարարները բռնել են 1 իժ և 1 շահմար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Հասարակություն

Հուլիսի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանում և Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 իժ, 1 շահմար տեսակի օձ  և տեղափոխել անվտանգ տարածք: