ԱԺ խոսնակը հանդիպել է միայն դեմոկրատներին․ հրավիրված հանրապետականները ներկա չէին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 20, 24News

1

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է բացառապես դեմոկրատ կոնգրեսականների հետ, տեղեկացնում է Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնը։

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատը բաղկացած է 435 կոնգրեսականներից: Նրանցից 199-ը հանրապետական են: Ներկա փուլում ծայրաստիճան լարված են դեմոկրատների հարաբերությունները հանրապետական կուսակցության և հանրապետական նախագահի հետ:

116-րդ (գումարման) Կոնգրեսում հայկական հանձնախումբը բաղկացած է 110 կոնգրեսականից:

Հետաքրքիր է, բայց Կոնգրեսում ՀՀ Աժ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հայկական հանձնախմբի բացառապես դեմոկրատ կոնգրեսականներ, չնայած որ հանձնախմբում 18 հանրապետական կա: Նույնիսկ եթե հանդիպման նախաձեռնողը դեմոկրատներն են լինում, ապա հրավերը ուղարկվում է նաև հանրապետական կոնգրեսականներին:

Նույն սկզբունքն է գործում, եթե միջոցառումը նախաձեռնում է հայկական դեսպանությունը, կամ լոբբիստները: Իսկ, եթե հանրապետականները հրավիրված են եղել ու չեն եկել հանդիպման, նշանակում է մենք այդպես էլ չսովորեցինք աշխատել ԱՄՆ հանրապետական կուսակցության հետ»,  - նշում են կենտրոնից: