Կիպրոսն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 20, 24News

1

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ևս մեկ երկիր է ավարտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

«Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և այդ մասին հուլիսի 19-ին տեղեկացրել Եվրոպական միության խորհրդին»,- գրել է նա: