Տրակտորը տապալել է Երևանը սնուցող հսկայական գազախողովակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Հասարակություն

Երեկ՝ հուլիսի 19-ին, արտակարդ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին, դեռևս անհայտ պայմաններում, տրակտորը բախվել է Բագրատունյաց 28/1 հասերի դիմաց տեղադրված 500 դմ գազատար խողովակին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բախման պատճառով Երևանը սնուցող մայրուղու գազատար խողովակը կոտրվել է, ինչի պատճառով էլ սկսվել է գազի արտահոսք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: