Մինչև 24մլն դրամ շրջանառությամբ ընկերությունները կազատվեն բոլոր տեսակի հարկերից

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 20, 24News

1

‹‹Կարծում եմ՝ Շիրակի գործարար համաժողովը շատ հարմար առիթ է, որպեսզի 1 տարի անց խոսեմ կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների վերաբերյալ և ըստ էության այս հայեցակարգային դրույթները մեկնաբանել տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջականացնենք և կներկայացնենք որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի տնտեսական կառուցվածքը››,-Գյումրիում մեկնարկած ‹‹Իմ քայլը հանուն Շիրակի մարզի›› բիզնես-ֆորումի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ նոր շերտ է ստեղծվել Հայաստանի տնտեսության մեջ՝ միկրոբիզնես, և 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 24մլն դրամ շրջանառություն ունեցող որոշակի ընկերությունները կազատվեն բոլոր տեսակի հարկերից և այդ ընկերություններում աշխատեղների համար եկամտային հարկը կլինի ոչ թե սահմանված 23 տոկոս, այլ 500 դրամ:

‹‹Մենք սա շատ կարևորում ենք Հայաստանի զարգացումների շրջանում՝ գործարար ակտիվությունը ներկայացնելու համար: Ըստ էության, սա կառավարության աջակցությունն է ՀՀ քաղաքացիներին և կոչը նրանց՝ ի վերջո որոշակի գործունեություն ծավալելու: Մենք այս մակարդակը գնահատում ենք աղքատության հաղթահարմար կարևոր մի գործիք: Ուզում եմ ընդգծել, որ այսօր արդեն ինքնազբաղվածների և ընտանեկան բիզնեսի դեպքում այդ շեմերը բարձրացրել ենք 24 մլն դրամ և նրանք այդ հնարավորությունից արդեն օգտվում են, հունվարից այդ հնարավորությունից կօգտվեն նաև Երևանից դուրս գտնվող առևտրային կրպակները և այդպիսի գործունեություն ծավալող միկրոբիզնեսի ներկայացուցիչները››,-հայտարարեց վարչապետը և
փաստեց, որ այն հյուրատները, որոնք մինչև 24մլն դրամի շրջանառություն կունենան, նրանք նույնպես կօգտվեն այդ արտոնությունից:
Փաշինյանը հավելեց, որ հուլիսի 1-ից անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի հարկերից, իսկ դա նշանակում է, որ նրանք մարզերում 2000 դրամ, իսկ Երևանում 8000 դրամ ամսական պարտադիր վճարումներից ազատվում են:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news