ՀՀ տնտեսությունը պետք է հենված լինի արտահանման ուղղության վրա․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում «Իմ քայլը՝ հանուն Շիրակի» գործարար համաժողովի ժամանակ անդրադարձել է այն ուղղություններին, որոնք պետք է խթանեն Հայաստանի տնտեսության զարգացմանը։

«Շատ հնարավոր է՝ լինեն ուղղություններ, որ մենք ի վերջո պարզենք, որ նման արտադրություն ՀՀ-ում կազմակերպելը տնտեսապես չի կարող լինել շահավետ, բայց եթե թեկուզ այդպիսի մի ոլորտ լինի, ուղղություն լինի, որ պարզվի, որ կարող է այդպիսի ներդրումային ծրագիր գոյություն ունենալ, հաջորդ փուլը կլինի արդեն կոնկրետ նեդրողի հետ պայմանավորվել և Հայասատանը դարձնել ահա այսպիսի արդյունաբերական կլաստերներ ունեցող պետություն»,-ասել է Փաշինյանը և հավելել, որ պոտենցիալ նորդրողի առաջ պիտի խնդիր դրվի ՀՀ-ի ներսում երաշխավորված գնումների ընթացքում որոշակի շուկաներ ձեռք բերել ՀՀ-ից դուրս, որպեսզի այս արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ։

Հաջորդ ուղղությունը, որը Նիկոլ Փաշինյանը կարևորել է, հողային ռեֆորմն է։

«Մեր աշխատուժի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ մեր աշխատուժի 30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ, և մեր ՀՆԱ-ի 14 տոկոսը գյուղատնտեսական արտադրանք է։ Սա մեր երկրի դասը կանխորոշող երևույթ է, և այս երևույթը մենք պետք է չհանդուրժենք»,-ասել է վարչապետը։