Սահակաշվիլին իր աջակիցներին կոչ է արել քվեարկել ոչ թե իր, այլ Զելենսկու օգտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել իր կողմնակիցներին Գերագույն ռադայի ընտրությունների ժամանակ ձայն տալ ոչ թե իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը, այլ նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությանը: Տեսաուղերձը Սահակաշվիլին հրապարակել է ֆեյսբուքյան էջում

«Կարծում եմ, որ նախագահ Զելենսկիին հարկավոր է հնարավորություն տալ մեծամասնություն կազմելու համար՝ առանց զիջելու հին քաղաքական գործիչներին: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր տոկոսը կարևոր է»,- հայտնել է Սաակաշվիլին:

Ըստ քաղաքական գործչի՝ նա չի ցանկանում, որ ձայները, որոնք կհավաքի իր կուսակցությունը, խանգարեն «Ժողովրդի ծառա» կուսակցությանը խորհրդարանում մեծամասնություն կազմելուն:  

«Բուռն քննարկումներից հետո ես աջակցեցի նման որոշմանը: Մենք խնդրում ենք մեր կողմնակիցներին աջակցել մեծամասնական ընտրական համակարգով առաջադրված մեր թեկնածուներին, իսկ ցուցակներով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ձայն տալ «Ժողովրդի ծառա»-ին»,- ասել է Սաակաշվիլին:

Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հուլիսի 21-ին: Ըստ սոցհարցումների՝ Զելենսկիի կուսակցությանը պատրաստ է ձայն տալ ուկրաինացիների 49,5 %-ը: Ըստ հարցման՝ Սահակաշվիլիի կուսակցությանը պատրաստ է ձայն տալ ուկրաինացիների 5 տոկոսից քիչ զանգվածը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news