Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում Կառնեգի հիմնադրամի հրավերով կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների և ապագայում սպասվելիք զարգացումների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

««Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում մասնակցել է Կառնեգի հիմնադրամի հրավերով կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը, որի ժամանակ խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների և ապագայում սպասվելիք զարգացումների վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Կլոր սեղանի մասնակիցները հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումների, Արցախի հիմնախնդրի կարգավորման ընթացքի և այլ ներքաղաքական հարցերից: