Քոչարյանի գործով ՍԴ-ի օպերացիան բացահայտված է․ դատավորն իր նախաձեռնությամբ չի գործել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Ի՞նչ իրավական հիմքով է այս փուլում Սահմանադրական դատարանը որոշել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով: 

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում, անդրադառնալով թեմային, ՀԱԿ իրավական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասել է, որ միակ հիմքը կարող էր լինել Եվրոպական կոնվենցիայի փոփոխած 16-րդ արձանագրությունը։ 

«Իրավական առումով անհասկանալի է, թե ի՞նչն է կասեցրել ՍԴ-ն, երբ որ չի սկսվել դատաքննությունը։ Երբ դատաքննությունը կսկսվեր ՍԴ-ում, կլիներ միջնորդություն, այն է՝ կասեցնել, դիմել կարծիք ստանալու համար կամ պատասխանողը դիրոքորոշում կներկայացներ, դրանից հետո գուցե գային եզրակացության․․․Վենետիկի հանձնաժողովին դիմելն ընդանրապես անհասկանալի է»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։