Հակոբ Արշակյանը մասնակցել է «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

1

Նախարար Հակոբ Արշակյանը Գյումրիում մասնակցել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆեյբուքյան պաշտոնական էջից։

Համաժողովի բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է տեխնոլոգիական ոլորտի կարևորությունը։

1

«Մենք տեխնոլոգիական ոլորտը տեսնում ենք որպես տնտեսության առաջատար ճյուղ: Վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով ավելի լավ պայմաններ ստեղծեցինք ստարտափերի գործունեության համար և այս քաղաքականությունը վարելու ենք շարունակական: Մեզ համար կարևոր է նաև ռազմարդյունաբերական համալիրի շոշափելի զարգացումը, հույս ունենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը կբերի կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news