Խոշոր վթար Արմավիրի մարզում. Nissan-ը դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել Lexus-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

.

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16:20-ի սահմաններում, մակնիշի 28 ՏA 028 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, անցել է բաժանարար գոտու վրայով, հայտնվել ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտում և բախվել դեպի Երևան ընթացող Lexus մակնիշի 50 GU 001 համարանիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով Lexus-ի վարորդը չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դեպքի վայրում ասում էին, որ օպերատիվ են գործել Էջմիածնի հիվանդանոցի բժիշկները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս