Լոռու մարզում ՎԱԶ-21099-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 20, 24News

.

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Լոռու մարզում Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 62-ամյա Վ. Մ.-ն իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի 34 RM 779 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով վարորդ Վ.Մ.-ն, ուղևորներ, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Թ.Մ.-ն և 16-ամյա Հ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։