Ալաշկերտ-Ստյաուա խաղի մուտքը կլինի անվճար տոմսերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 20, 24News

.

Հուլիսի 25-ին «Ալաշկերտը» կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը:

Մրցակիցը Ռումինիայի ամենատիտղոսակիր ակումբն է` «Ստյաուան»: Հանդիպումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին:Մուտքն ազատ է լինելու, սակայն առաջիկա խաղի նկատմամբ մեծ հետաքրքրության պատճառով մուտքը կլինի անվճար տոմսերով, որը կտրամադրի Երևանյան ակումբը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» ընդհանուր դիմակայության 6-1 հաշվով հաղթանակի հասավ «Մակեդոնիայի» նկատմամբ: