Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի մահվան դեպքի փաստով հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

զինվոր

2019 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։