ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News
Հուլիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում (Երևան, Արարատի մարզի Մասիս, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում) նկատված օձերի վերաբերյալ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: