1 օրում փրկարարները գյուրզա, շահմար, սահնօձ և չպարզված տեսակի 1 օձ են բռնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

օձ

Հուլիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում (Երևան, Արարատի մարզի Մասիս, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում) նկատված օձերի վերաբերյալ:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: