Բագրատաշենի մաքսակետում աննակարագրելի հերթեր են, մարդիկ ստիպված են ժամերով սպասել․ ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

maqsaket

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բագրատաշենի մաքսակետի հերթերին և լուսանկարներ հրապարակել: Նա գրել է. 

1

«Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։

1

Խոսքը բեռնափոխադրումներով զբաղվող եւ մեքենաներ ներմուծողների մասին է, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է եւ անթույլատրելի է Հայաստանի համար այս կարեւորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձեւակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչեւ 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար»:

հերթ