Շիրազի փողոցի շենքերից մեկում վերելակը խափանվել է․ օգնության են հասել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

ԱԻՆ

Հուլիսի 21-ին՝ ժամը 22:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Դեպքի վայր են մեկնել նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 5-րդ հարկից իջնելիս վերելակը խափանվել է, կանգնել 2-րդ և 3-րդ հարկերի հատվածում. տուժածներ չկան:

Փրկարարները բացել են վերելակի դուռը և դուրս բերել Հ. Պ.-ին (ծնված 1994 թ.). շտապօգնության կարիք չի եղել: