Մտածեք մեծ․ որքան փոքր մտածենք, փոքր ենք զարգանալու․ նախագահը՝ Վանաձորի IT կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

1

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը։

1

Տնօրեն Պատվական Հախինյանը նշել է, որ կենտրոնի նպատակը բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումն է տեխնոլոգիական ընկերությունների համար: Կենտրոնն օգնում է սկսնակ ընկերություններին, տեխնոլոգիական թիմերին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի: Սկսած 2016 թվականից՝ կենտրոնի աքսելերացիոն ծրագրերին մասնակցել է մոտ 30 թիմ: Գործունեության մյուս ուղղությունը վերաբերում է մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Կազմակերպվում են ծրագրավորման տարբեր դասընթացներ բոլոր տարիքի անձանց համար՝ սկսած 10 տարեկան երեխաներից։

1

Հանրապետության նախագահը շրջայց է կատարել կենտրոնի տարածքում, զրուցել դասընթացների մասնակից երեխաների հետ, այնուհետև հանդիպել է կենտրոնում տեղակայված ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին։

Նախագահը նրանց կոչ է արել ավելի մասշտաբային մտածել․ «Իմ կոչը ձեզ հետևյալն է՝ մտածեք մեծ։ Որքան փոքր մտածենք, այնքան փոքր ենք զարգանալու։ Հետևաբար՝ գոյատևելու ենք, ոչ թե հաղթելու։ Սա շատ էական է,- ընդգծել է նախագահը։- Ձեր ստեղծագործական կյանքում մեծ մտածեք, մի վախեցեք անհաղթահարելի կամ դժվար թվացող խնդիրներին դեմ հանդիման կանգնելուց, փորձեք դրանք լուծել։ Եթե դուք ունեք, օրինակ, ժամանակակից արագ ինտերնետային կապ և հնարավորություն՝ ձեր գործընկերների հետ կապվելու, իմանալու՝ ինչ կա շուկայում, որևէ պատճառ չկա, որ այստեղ չկարողանաք նույնպիսի ստեղծագործական հաջողություն ունենալ, ինչ դրսում։ Չկա այդպիսի պատճառ։ Քսանմեկերորդ դարում աշխարհն արագ փոխվում է, և ով դա չի նկատում՝ ուշանալու է»։

1

Նա խորհուրդ է տվել քայլել այդ փոփոխություններին համահունչ և ստեղծել այնպիսի արտադրանք, որը մրցունակ կլինի աշխարհում։

«Մրցունակ լինելու համար մենք պետք է ունենանք լավագույն արտադրանքը։ Դրա մոդելը մենք ունենք․ գյուղատնտեսության մեջ մենք ունենք հայթեք՝ կոնյակ։ Նույն խաղողից մենք պատրաստում ենք կոնյակ, որը ոչ այլ ինչ է, քան խաղողի հյութի հայթեքը։ Այսինքն, եթե մենք որևէ տեղ ինչ-որ բան պիտի զարգացնենք, դա առնվազն պետք է հայկական կոնյակի նման լինի։ Եթե մենք հայթեք ենք զարգացնում այստեղ, դա պետք է լինի լավագույն արհեստական բանականության մակարդակի,-ընդգծել է նախագահը։- Դրան հասնելու համար ճանապարհ պետք է անցնենք՝ բոլորս միասին, և պետությունը նույնպես պետք է աջակցի։ Այդ ճանապարհը պետք է արագ անցնենք, ու այստեղ ամենահիմնական խնդիրներից մեկը կրթությունն է»։

Նշելով, որ գիտությամբ, տեխնոլոգիաներով զբաղվելը կարևոր է և հետաքրքիր՝ նախագահ Սարգսյանը երիտասարդ ձեռներեցներին հորդորել է սիրել ու բավականություն ստանալ այն աշխատանքից, որը նրանք կատարում են։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news