ԵՄ-ն դիրքորոշումը չի փոխվել․ Ղարաբաղյան հակամարտությանը ռազմական լուծում չկա․ Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասուլիսի ժամանակ հայատարարել է, որ ԵՄ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չի փոխվել: 

«Հավատացած ենք, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա: Մենք մեծապես նպաստում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին: Մեր դիրքորոշումը սա է: Վստահ եմ, որ որևէ պատճառ չկա անհանգստանալու, որ ԵՄ-ն փոխել է իր դիրքորոշումը, դա այդպես չէ»,- ասել է ԵՄ դեսպանը, ապա հավելել, որ ԵՄ դիրքորոշումը երբեմն արտահայտվել է տարբեր ձևակերպումներով, բայց այն չի փոխվել:

Խոսելով վիզաների ազատականացման մասին՝ Սվիտալսկին նշել է, որ հայկական կողմը համագործակցում է վրացի գործընկերների հետ վրացական փորձը ուսումնասիրելու համար:

«Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ կողմից: Պետք է համբերատար լինել, շարունակեք ջանքերն ուղղել այս ուղղությամբ: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները, եթե ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կլինի նորմալ»,- ասել է Սվիտալսկին։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news