ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News
«Այս պահին Եվրամիությունը Հայաստանի հետ գերազանց հարաբերություններ ունի։ Բոլոր գործոնները, որոնք հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, հուշում են, որ այդ պնդումը իսկապես կշիռ ունի»,-հրաժեշտի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսին, ապա նշել, որ կա ԵՄ-Հայաստան ամենաբարձր մակարդակի բարեկամական-ակտիվ երկխոսություն։
«Հայաստան-ԵՄ ընդլայնաված համաձայնագիրն արդեն իսկ մտել է իրականացման փուլ։ Վստահ եմ, որ ՀՀ հասարակությունը պետք է ուշի ուշով հետևի դրա իրականացման ընթացքին։ Մենք նշանակալիորեն ավելացրել ենք Հայաստանի զարգացմանն ուղղված ֆինանասական աջակցության մակարդակը։ Մեր համագործակցությունը ճիշտ ուղու վրա է։ Վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը գնահատում է դա։
Մեր կողմից անցկացված հարցման արդյունքներով՝ հայաստանցի պատասխանողների 92 տոկոսը ասել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները արդյունավետ են զարգանում։ Կան այլ դրական թվեր ևս. հայերի 60 տոկոսը վստահում է ԵՄ-ին, 60 տոկոսից ավելին դրական է ընկալում ԵՄ-ն», - ասել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանը։