Այս պահին Եվրամիությունը Հայաստանի հետ գերազանց հարաբերություններ ունի․ Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

Սվիտալսկի

«Այս պահին Եվրամիությունը Հայաստանի հետ գերազանց հարաբերություններ ունի։ Բոլոր գործոնները, որոնք հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, հուշում են, որ այդ պնդումը իսկապես կշիռ ունի»,-հրաժեշտի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսին, ապա նշել, որ  կա ԵՄ-Հայաստան ամենաբարձր մակարդակի բարեկամական-ակտիվ երկխոսություն։

«Հայաստան-ԵՄ ընդլայնաված համաձայնագիրն արդեն իսկ մտել է իրականացման փուլ։ Վստահ եմ, որ ՀՀ հասարակությունը պետք է ուշի ուշով հետևի դրա իրականացման ընթացքին։ Մենք նշանակալիորեն ավելացրել ենք Հայաստանի զարգացմանն ուղղված ֆինանասական աջակցության մակարդակը։ Մեր համագործակցությունը ճիշտ ուղու վրա է։ Վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը գնահատում է դա։

Մեր կողմից անցկացված հարցման արդյունքներով՝ հայաստանցի պատասխանողների 92 տոկոսը ասել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները արդյունավետ են զարգանում։ Կան այլ դրական թվեր ևս. հայերի 60 տոկոսը վստահում է ԵՄ-ին, 60 տոկոսից ավելին դրական է ընկալում ԵՄ-ն», - ասել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանը։