Ոստիկանները մի ամբողջ զինանոց են հայտնաբերել Արմավիրում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 22, 24News

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 21-ին Արմավիրի մարզում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքը՝ շնորհիվ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ «Նալբանդյան գյուղում ապրող 59-ամյա մի տղամարդ, անսալով համայնքային ոստիկանի հորդորներին, հայտնել է, որ տանը տարբեր տեսակի ապօրինի զենք-զինամթերք ունի և ցանկանում է հանձնել ոստիկանություն։

Տուն մեկնած ոստիկաններին տղամարդը ցույց է տվել զենքեր թաքստոցները։ Հայտնաբերված 4 վառոդային լիցքով նռնականետը, երկու պահունակով «Կալաշնիկովի» ինքնաձիգը, պայթուցիչներով տարբեր տեսակի 5 նռնակները, ծխահանները, 7,62 և 5,45 մմ տրամաչափի 450 փամփուշտները փաթեթավորվել և ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։