Օգոստոսից 5 զորամասում զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

զինվոր

ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի 5 զորամասում օգոստոսից զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«3 տարվա ընթացքում մենք պետք է հասնենք այն արդյունքին, որ բոլոր զորամասերում նույն ձևաչափով ապահովվի սննդի կազմակերպումը: Այս պահին չորս զորամասում է նոր կարգը գործում, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում 5-րդ զորամասի համար, որը բավական հեռավոր է, նաեւ ընդգրկված է մարտական հերթապահության մեջ: Մյուս ամսից այդ զորամասում եւս կգործի սննդի մատուցման նոր կարգը: Կամաց-կամաց է լինելու գործընթացը»,- ասել է Տոնոյանը:

Ըստ Տոնոյանի՝ սա լավագույն տարբերակն է, երբ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում սննդի որակը բարձրացվում է: