ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News
Հուլիսի 22-ին՝ ժամը 03:50-ի սահմանում, Ստեփանակերտի բնակիչ, 25-ամյա Ս. Ս.-ն, վարելով «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Այգեստան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի ղեկակառավարումը, բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշին և հրդեհվել: Այդ մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։
Վթարի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԱՀ «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ է հանդիսացել «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: